«Անսուր Ինվեստ» ՍՊ Ընկերության օտարերկրյա ներդրողների իրավունքները Հայաստանում շարունակաբար խախտվում են՝ չնայած բոլոր ահազանգերի և զգուշացումների, ինչպես նաև ներկայումս Կառավարության հետ վարվող բանակցությունների: Այս մասին Yerevan.Today-ին հայտնում են ընկերությունից:
Այս վեճի մասին ներդրողների կողմից տրվել է երկու մամլո հաղորդագրություն դեկտեմբերի 22-ին 2021 թվականի և սույն թվականի հունվարի 14-ին:
Օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը և Գերմանիայի քաղաքացի Դմիտրի Կոտովը դարձել են խարդախության զոհ Հայաստանում՝ կորցնելով իրենց ամբողջ ներդրումները: 2005 թվականին Ալեքսեյ Կորեպանովը իր հայաստանյան գործընկերոջ հետ Հայաստանում հիմնադրել է «Անսուր Ինվեստ» ընկերությունը՝ կապիտալ շինարարության բնագավառում բիզնես ծավալելու նպատակով, որի միջոցով ներդվել են ֆինանսական միջոցները: Հետագայում իրենց բիզնես ծրագրերին են ներգարվվել Դմիտրի Աֆոնինը և Դմիտրի Կոտովը: Սակայն, հայաստանյան գործընկերները մի շարք տարատեսակ խարդախ գործարքների հետևանքով հափշտակել են նրանց խոշոր ներդրումները։
Վերը նկարագրված հափշտակությունը տեղի է ունեցել մի շարք ապօրինի գործարքների միջոցով: Մասնավորապես, հայաստանյան գործընկերները Ընկերությունը հիմնադրելիս ի սկզբանե պարտավորվել են համատեղ բիզնեսի մեջ ներդնել անշարժ գույք, որը վերջիններիս փաստացի չի պատկանում: Բացի դրանից, Ընկերության անունից կնքվել են մի շարք գործարքներ, այդ թվում ֆիկտիվ, հօգուտ հայաստանյան գործընկերների կամ նրանց ընտանիքի անդամների և ի վնաս Ընկերությանը և ներդրողներին: Այս և նմանատիպ այլ գործարքների շղթայի արդյունքում օտարերկրյա ներդրողների ֆինանսական միջոցները հափշտակվել են:
2008 թվականին բացահայտելով այդ մախինացիաները ներդրողները սկսել են փորձել վերականգնել իրենց խախտված իրավունքները դատական կարգով՝ նախաձեռնելով թվով քսնամեկ քաղաքացիական վեճ Հայաստանում, իսկ հետագայում նաև համապատասխան հաղորդում տալով իրավապահ մարմիններին: Նշված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն այնուհետև ապօրինի կերպով կարճվել է: Կարճման որոշման դեմ վերադասությամբ ներկայացված բողոքները ևս արդյունք չեն տվել: Իսկ Վճռաբեկ դատարանն անգամ հրաժարվել է վարույթ ընդունել այդ գործը:
Սրա արդյունքում Հայաստանը խախտել է իր միջազգային պարտավորությունները՝ պաշտպանելու օտարերկրյա ներդրումները: Սրա մասին, ինչպես նաև միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին 2021 թվականի հոկտեմբերի 6-ին ներդրողները ծանուցում են ուղղել Հայաստանի կառավարությանը: Այնուհետև, տեղեկանալով, որ վեճի առարկա հանդիսացող ք. Երևան, Անտառային փողոց թիվ 1081, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հանված է հարկադիր աճուրդի՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ հետագայում նաև 2022 թվական հունվարի 12-ին վերջիններս տեղեկացրել են Կառավարությանը նշված գույքի օտարման անթույլատրելիության և աճուրդի կասեցման անհրաժեշտության մասին:
Այս պահին հարկադիր աճուրդը դեռևս կասեցված չէ, օտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակում են մնալ խախտված, իսկ ներդրումները փաստացի «դատական» էքսպրոպրիացիայի ենթարկված, ինչի արդյունքում փաստացի պատճառվել է ավելի քան 38,000,000 ԱՄՆ դոլարի չափով նյութական վնաս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը