Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումը ողջամտության սահմանից անդին էր, ինչը ցույց տվեց այսօրվա արդյունքները։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Կաթնամթերքի բնական և արհեստական հավելումների վերաբերյալ Խաչատրյանը նկատեց․
«Շատ կաթնամթերք արտադրող ընկերություններ, կաթ մթերելու փոխարեն գնում են յուղազրկված կաթի փոշի, որպեսզի յուղայնությունը պահպանեն, պալմայի յուղ են ավելացնում։ Սպառողների շահերից ելնելով մակնշման պայմանը պետք է առաջին հերթին կիրառվի արտադրողի վրա և ոչ միայն օրենսդրական պահանջ, այլև դրան հետևեն, որովհետև այդ նույն սպիտակ զանգվածը որի մեջ ինչ զիբիլ ասես լցված է, պետք է գնա սուպերմարկերտներ և մակնշվի, բայց փոքր խանութներում, որտեղից օգտվում են հիմնական գնորդները, այդտեղ չի մակնշվում։ Այսինքն պետք է արտադրանքի վրա լինի»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը