12 01 2022

Պուտինը հանձնարարել է ինդեքսավորել կենսաթոշակները՝ գնաճի մակարդակից բարձր

Պուտինը հանձնարարել է ինդեքսավորել կենսաթոշակները՝ գնաճի մակարդակից բարձր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է ամենամոտ ժամանակներս կենսաթոշակները ինդեքսավորել՝ գնաճի մակարդակից բարձր ՝ 8,6 տոկոսով, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Երկրի ղեկավարը նշել է, որ նախկինում կառավարության ընդունած որոշումները բավարար չեն, դրանք թույլ չեն տալիս փոխհատուցել գների աճի պատճառով ավելացած թոշակառուների ծախսերը:

Նախնական տվյալներով ՝ գնաճը 2021 թվականի արդյունքներով երկրում կազմել է մոտ 8,4 տոկոս: Նախագահը հանձնարարել է կենսաթոշակների վերաբերյալ որոշում ընդունել «մոտ ժամանակներս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ