23 09 2021

Պապիկյանը որևէ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում ասֆալտապատման մրցույթում Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ՓԲԸ-ի հաղթելու մեջ

Պապիկյանը որևէ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում ասֆալտապատման մրցույթում Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ՓԲԸ-ի հաղթելու մեջ

Ամենևին որևէ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: Այս մասին «Ազատություն» ՌԿ եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ՓԲԸ-ն շահել է Ապարանի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը, և դա նրա երկրորդ պայմանագիրն է, իսկ առաջինը կնքվել է այս տարվա հունիսին, գինը կազմել է 368 մլն դրամ:

Հարցին՝ Պապիկյանն այդտեղ կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում, փոխվարչապետն արձագանքել է. «Այստեղ բանալի բառերն են՝ մրցույթ, հաղթել, ու դրանով ամեն ինչ ասված է: Ալեն Սիմոնյանի եղբայրը, եթե ես չեմ սխալվում, սեփականատեր չէ: Այսինքն՝ եթե Ալեն Սիմոնյանի կամ այլ պաշտոնյայի եղբայր է, չպե՞տք է աշխատի որևէ տեղ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ