Մենք պետք է վերականգնենք այն մարմինը, որը ժամանակին ստեղծել ենք Փոքր և միջին բիզնեսին աջակցման համար։ Այն ստեղծվել էր 2002 թվականի, և ցավոք, վերջերս փակվել է։ Այդ կառույցի նպատկն եղել է համայնքների համաչափ զարգացումը։ Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Պետությունը պետք է ճանապարհեր կառուցի, ենթակառուցվածքներ ստեղծի, բայց պետք է նաև այնպիսի պայմաններ ստեղծի, որ մարզերի գործարարները կարողանան բանկային ծառայություններից օգտվել։ Հակառակ դեպքում բանկը դառնալու է միայն Երևանում ապրող գործարարներին ֆինանսավորող կառույց»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը