Առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրգված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, ինչը 34.8 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի համադրելի ցուցանիշից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարը (ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսերի վերադարձված գումարը) կազմել է 68.6 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ ՊԵԿ նախագահի` կան որոշ ոլորտներ, ինչպես` զբոսաշրջությունը, որոնք կորոնավիրուսի համավարակի ազդեցությմաբ ամբողջությամբ չեն վերականգնվել, սակայն մյուս ոլորտները հիմնականում վերականգնվել են և բնականոն հունով աշխատում են:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը