Մենք միշտ էլ հայտնաբերել ենք թմրամիջոցներ, բայց մեր աշխատանքն իդեալական չէ և բավական բարելավումների տեղ կա, ես ձեզ խորհուրդ եմ տալիս googlе-ի միջոցով հարցնեք, թե ԵՄ տարածք տարեկան որքան կոկաին կամ այլ տեսակի թմրամիջոց է մտնում, իրենց մաքսային մարմիններն ի՞նչ գործողություններ են մշակում դրա դեմ պայքարելու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Եթե մաքսային մարմինը Հայաստան մտնող բեռները 100 տոկոս զննի, մինչև Փոթի հերթ կգոյանա: Պետք է ռիսկերի ճիշտ համակարգ ունենալ, ճիշտ թիրախավորել, ճիշտ անել և շատ կարևոր է համագործակցությունը տարբեր իրավապահ մարմինների միջ, միջազգային համագործակցությունը և այլն»,- ասաց Բադասյանը:
Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հայտարարությանը, թե 1 տոննա է եղել կոկաինը, բայց 730 կգ է ձևակերպվել, ի՞նչ եղավ այն 270-ը, Բադասյանն ասաց. «Մեզ մոտ գրանցվում է բեռնատարի քաշը, մարմինը զբաղվում է այդ գործով, այդ մարմնին հարցրեք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը