31 05 2021

Իմ նախագահության 10 տարիներին Հայաստանում եղել է փայլուն մակրոտնտեսական կայունություն․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից․

«Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միջին տարեկան սղաճը եղել է 2,5 տոկոս։ Այսինքն, Հայաստանում եղել է փայլուն մակրոտնտեսական կայունություն։ Սա այն պարագայում, երբ տնտեսությունն աճում էր միջինը 10 տոկոսով։ Այո, նման ցուցանիշներ ունեցել ենք, հիմա էլ կարող ենք ունենալ։ Ամոթ է աշխատավարձի կամ թոշակի աճ անվանել այն, երբ գումարի չափն ավելացրել են ընդամենը 2-3 հազար դրամով։ Այդ գումարը նույնիսկ սղաճի կեսի կեսը չի փակում։ Եթե սղաճը բարձր է, կառավարությունը պարտավոր է ինդեքսավորել եկամուտների չափը՝ այսինքն սղաճին համապատասխան բարձրացնել քաղաքացիների եկամուտների չափը։ Կան երկրներ, որտեղ պարտադիր նորմ է սղաճի ինդեքսացիան։ Մենք եկամուտները ոչ թե 2-3 հազար դրամով էինք բարձրացնում, այլ մի քանի անգամ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ