06 05 2021

Փաշինյանն ասում է՝ պարտքերի պատմական մինիմում ունենք



Ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ. սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Աստեղ կա մի փոքր խորամանկություն: Հիշում եք, որ անցած տարի կապված կորոնավիրուսի վարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել, եւ այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա: Սա ոչ թե վատ է, այլ լավ, որովհետեւ, ըստ էության, արդարացվել է նախկինում կայացրած որոշումը: Դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ եւ օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ