Կառավարության կողմից ընդունված որոշմամբ 2021 թվականի հունվարի մեկից ցանկով նախատեսված ապրաքնների ներմուծումը ժամանակավոր 6 ամիս ժամկետով արգելված է, դրա արդյունքում, այո, մենք կունենանք սկզբնական ժամանակաշրջանում հարկային եկամուտների որոշակի և մաքսային վճարների որոշակի նվազեցումներ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Սակայն հեռահար պլանավորման տեսանկյունից մենք վստահ ենք, որ մեր տնտեսվարողները և մեր տնտեսության զարգացման պատասխանատուները կարող են և կձեռձնարկեն համապատասխան գործողություններ, աշխատանքներ, որպեսզի բիզնեսը բարեփոխվի կարճ ժամանակում և հարմարվի նոր իրավիճակներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը