27 04 2021

Իմ հրամանով Մեղրիի մաքսատան պահեստի լիցենզիան կասեցվել է. ՊԵԿ նախագահ



Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղել են գործունեության հետ, և իմ հրամանով մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է: Երբ թերությունները վերացվեն, կվերանայենք: Այս մաիսն լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ մաքսային պահեստի վերաբերյալ բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում՝ ռենտգեն սարքավորումների առկայություն, իսկ կոնկրետ այդ պահեստում այդ սարքը չի աշխատել:

Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի ՊԵԿ քննչական վարչությունում հարցաքննվելուն, Հովհաննիսյանը նշեց, որայն եղել է՝ քրեական գործի շրջանակում։

Թե ինչ գործի շրջանակում, ՊԵԿ նախագահը չմանրամասնեց՝ ասելով, որ պետք է դիմել նախաքննության մարմնին։ «Նախաքննության մարմինը կգնահատի՝ նպատակահարմար է տեղեկությունը տրամադրել, թե՝ ոչ», - ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ