17 02 2021

Կառավարությունը թուլատրում է շինարարական տարբեր նյութերի ներմուծումը թուրքիայից․ Արա Վարդանյան

Կառավարությունը թուլատրում է շինարարական տարբեր նյութերի ներմուծումը թուրքիայից․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ձեզ մի խայտառակ բան ասեմ, դուք էլ մտածեք...

Հիշու՞մ եք, թե ոնց անցյալ տարի, պատերազմից անմիջապես հետո, "հայրենասիրական" դրդումներով տառապող մեր իշխանությունը, կառավարության որոշում ընդունեց և արգելեց թուրքիայից բազմաթիվ ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այդ քայլը իհարկե ողջունվել էր հասարակության կողմից, քանզի խոսքը գնում էր մեր երեխաների մահվան մեջ մեղավոր թշնամի պետության մասին։

Դե հիմա բան ասեմ, փորձեք չզարմանալ։ Ուրեմը այս ամսի 4-ին նույն կառավարությունը արգելված ապրանքների ցանկում փոփոխություն է անում և թուլատրում է մեծապես շինարարական տարբեր նյութերի ներմուծումը թուրքիայից։ Անում է դա իհարկե առանց տեղեկության տարածման։

Հասկանում եք չէ՞, սրանք կրկին թույլ են տալիս թուրքիայից որոշ ապրանքների ներմուծումը, ընդորում, ապրանքներ, որոնք հեշտությամբ կարելի էր ներմուծել շատ ու շատ այլ երկրկներից։

Չեմ զարմանա եթե իմանանք, որ կոնկրետ այդ ապրանքների ներմուծմամամբ մեծապես զբաղվում են հենց այս թրքասեր իշխանության անձնական օգտագործման գործարարները։

թուրքը վերջին պատերազմում հինգ հազար հայ է կոտորել, իսկ մենք շարունակում ենք իրենց հարստացնել։

Բա, այսպիսի թրքասեր բաներ իմ սիրելի ընկերներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ