ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը»:
Նախագիծը ներկայացնելիս հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց.
«Ինչպես գիտեք նախագիծը քննարկվում է արդեն ավելի քան մեկ տարի: Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի, հարկադիր կատարման ծառայության և դատարանների ներկայացուցիչների մանսակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ նախագիծը վերամշակելու և մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ գտնելու համար:
Ի սկզբանե օրենքի հիմնական թիրախը եղել է երաշխավորության ինստիտուտի փոփոխությունը, որի արդյուքնում մենք հանգել ենք այն մոտեցմանը, որ երաշխավորության ինստիտուտի առանձնահատկությունները պետք է ամրագրենք բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կնքված վարկային և փոխառության պայմանագրերից բխող իրավահարաբերությունների վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը