10 07 2024

Ո՞վ հասկացավ, մեկդ կասե՞ք այդ գումարն ինչի վրա է գնացել, Պարոն Հակոբյան կասե՞ք. Արթուր Խաչատրյան



Եթե վարկի ժամկետը վեջացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ ինչո՞ւ եք առաջարկում փոփոխություն անել հիմա: Այս մասին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկի փակման ժամկետի երկարաձգմանը:

«Հիմնավորման մեջ, որը ներկայացվել է, ձեր ասածից ոչ մի բառ չկա՝ այսինքն երաշխիքային ժամկետի ավարտ և այլն: Ուղղակի գրել եք անհրաժեշտ է երկարաձգել: Դա շատ նման է, որ հանձնաժողովներից համազեկուցողը վեր է կենում և ասում՝ «հանձնաժաղովը քննարկել է, դրական եզրակացություն է տվել», դե պարզ է, որ դրական եզրկացություն տված չլիներ չէր մտնի ԱԺ: Հիմա, եթե նպատակահարմար չլիներ, չէիք գա այստեղ, բայց հիմնավորում չկա»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ