03 12 2020

Խիզախ Նիկոլ Վավայեվիչի արկածները Մեղրիում. Անդրանիկ Թևանյան

Խիզախ Նիկոլ Վավայեվիչի արկածները Մեղրիում. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանը սադրեց, իսկ Էրդողանը դրդեց, որպեսզի Ալիևը պատերազմ սկսի։

Միտումնավո՞ր էր Փաշինյանի սադրանքը, թե՞ հիմարության հետևանք, հետագայում կպարզվի։ Այս պահին պարզ է մեկ այլ բան։

Եթե Ալիևի համար պատերազմը Արցախի տարածքների ու սեփական իշխանությունը պահելու համար էր, ապա Էրդողանին հետաքրքրում էր Հայաստանի Սյունիքի մարզը, որով Նախիջևանը ցամաքային կապ պետք է ստանար բուն Ադրբեջանի հետ։

Նիկոլը թուրքերին նվիրեց Մեղրիի միջանցքը։ Այսինքն՝ իրականացրեց Թուրքիայի դարավոր երազանքը՝ կարճ ու ցամաքային ճանապարհով կապել թուրքական աշխարհն ու դուրս գալ մինչև Խաղաղ օվկիանոս։ Ահա այսպիսի խիզախությամբ է աչքի ընկել Նիկոլ Վավայեվիչը։

Ալիևը հայտարարել է, որ Մեղրիով իրենք բազմաթիվ ծրագրեր են իրականացնելու և եթե Հայաստանը ցանկանա, ապա կարող է միանալ դրանց (պատկերացնո՞ւմ եք, մեզ մեծահոգաբար առաջարկվում է մեր տարածքում իրականացվելիք նախագծերին մաս կազմել)։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ է հանձնել ու ինչ է սպասվում Սյունիքի մարզում։ Կարծում եք պատահակա՞ն է, որ Նիկոլն ու իր նորանշանակ նախարարը խոսում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոմունիկացիաներից, ադրբեջանցիների հետ քիրվայությունից։

Նիկոլենք Արցախի մասով ժողովրդին «նախապատրաստեցին խաղաղության», հիմա էլ Սյունիքի մասով են «նախապատրաստում»։ Հետևաբար՝ օր առաջ պետք է մաքրել Հայաստանի պետական համակարգն այդ «խիզախներից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ