«Սահմանների բացումը ընձեռնելու է լայն հնարավորություններ։ Մեր արտահանողները կարող են ապրանքն արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական պորտերը, ընձեռնվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե արդեն կբացվի մեր շուկան Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանի շուկան՝ մեզ համար»։ Այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, իր նկարագրած իրավիճակում պետք են լինելու լավ գիտելիքներ ունեցող մարդիկ, ովքեր կարող են օգտվել այդ հնարավորություններից։
Քերոբյանն ասաց՝ պատրաստվում են ծրագիր ստեղծել, որը կարող է թույլ տալ վերլուծել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։
Արձագանքելով նորանշանակ նախարարի հայտարարությանը՝ օգտատերերը նկատել են.
«Հետաքրքիր է, որ ոչ ոք չֆիքսեց թուրքերի ու ազերիների հետ համագործակցության սկսելու նախագիծը։ Լո՞ւրջ։ Մարդ կա թուրքը իր համար թշնամի է, մարդ էլ կա - բիզնես պարտնյորա։ Է՞տ էր ձեր ուզածը»։
«Էս ով ա էս վարդագույն ակնոցներով «պարոնը»»,- գրել է մեկ այլ օգտատեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը