04 11 2020

Ուզում ենք հավատալ, որ մեզ հաջողվելու է թևակոխել բնականոն փուլ և վերականգնվել․ Ջանջուղազյան



Մենք ամեն օր բյուջեի նախագծի ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ ենք իրականցնում, բայց ամեն օրվա աշխատանքը հնարավոր չի այնպես  կազմակերպել, որպեսզի մի քանի ամսվա մասնակցային գործընթաց ներկայացնող աշխատանքը խտացնել բերել տեղավորել մի օրվա մեջ։ Եվ հետևաբար որևէ պահի դրությամբ մենք պետք է կանգ առնենք՝ իհարկե ընդունելով, որ կան ռիսկեր, որոնք վաղը կարող էին ավելի պակաս լինել, որովհետև մենք վաղն ավելի տեղեկացված կլինեինք, քան երեկ էինք։ ԱԺ-ում ավելի իրատեսական բյուջե ունենալու մասին հարցին ի պատասխան ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Համաձայն եմ ինչքան կարողանանք իրատեսականին մոտ բյուջե ունենալ, այնքան ավելի ճիշտ կլինի, բայց միևնույն է մենք տարվա ընթացքում  չենք բացառում եթե  անհրաժեշտություն առաջանա չենք զլանա ևս մեկ անգամ բյուջետային գործընթացի մաս կազմել և քննարկման առարկա դարձնել։ Ուղղակի ուզում ենք հավատալ, որ մեզ հաջողվելու է թևակոխել բնականոն փուլ և վերականգնվել»,- ասաց Ջանջուղազյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ