Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը երկկողմ վարկային համաձայնագրի շրջանակներում 17.9 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին: Այս մասին հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում «Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախաձեռնությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը