«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, գրում է․
Ո՞վ է հարկեր տալիս, ո՞վ է աշխատատեղեր ստեղծում, ո՞վ է կազմակերպում արտահանումը, ո՞վ է հայկական ապրանքներ արտադրում, որի համար հպարտանում ենք, ո՞վ է վճարում պետական պաշտոնյաների աշխատավարձերը, մեքենաների, շարասյուների համար, ո՞վ է վճարում թոշակները, ո՞վ է տնտեսական գաղափարներն իրականացնում, ո՞վ է վճարում զինվորի աշխատավարձի, հանդերձանքի կամ զենքերի համար:
Իհարկե գործարարը, բիզնեսը:
Ո՞վ է գնում ամենամեծ ռիսկի, տունն ու մնացած ամեն ինչը գրավ դնում, որ գործ անի, ո՞վ է ռիսկի դիմում, դուրս է գալիս մոնոպոլիաների դեմ, կրիմինալի դեմ, դուրս է գալիս անարդար օրենքների դեմ... իհարկե գործարարը: Ո՞վ է պատասխանատվություն վերցնում հարյուրավոր ու հազարավոր աշխատողների ու իրենց ընտանիքների համար, աշխատավարձ ապահովում նրանց համար: Իհարկե գործարարը:
Բնականաբար այդ ամենն անում է շահույթի համար, բայց էդ չի նշանակում, որ չի հպարտանում, որ տասնյակ ընտանիքներ է պահում, միլիոնների հարկեր է տալիս, պրոդուկտ է արտադրում և այլն:
Հա, անարդար գործարարներ կան, բայց էդ չի նշանակում, որ իրերն իրենց անունով չպետք է կոչենք:
Տնտեսությունը գործարարներն են, բիզնեսն է, երբ ասում ենք զարգացնել տնտեսությունը, էդ նշանակում է զարգացնել մասնավոր բիզնեսին, որ գործարարը ուժեղանա, մեծ կապիտալ վաստակի, մեծ կապիտալ ներդնի, մեծ կապիտալ ծախսի:
Այլ տնտեսական զարգացման կոնցեպտ ազատ հասարակություններում չկա: Չկա՛:
Մեր հասարայությունում, այդ թվում ղեկավարությունում, սխալ դիրքորոշումներ կան գործարարի ու բիզնեսի նկատմամբ ու տնտեսական զարգացման համար առաջինն էդ դիրքորոշումներն է պետք փոխել:
Գործարարն օլիգարխը չի, գործարարը կրիմինալ գումար կուտալողը չի՛, գործարարը մասնավորեցումով գումար կուտակողը չի՛, գործարարը հանցագործ չի՛:
Էս դիրքորոշումը շտապ փոխել է պետք, առանց դրա ուժեղ տնտեսություն չենք կարող ունենալ:
Մենք, Mantashov Entrepreneurs Union ի անդամներով նաև խնդիր ենք դրել փոխել Հայաստանում սխալ դիրքորոշումները գործարարի կերպարի ու դերի նկատմամբ:
ՀԳ. Էսքանով ավարտեմ գործարարությանն ու հարկայինին նվիրվեծ, «ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում» շարքը, որը, հուսով եմ, դրական փոփոխությունների առիթ կտա, առաջին հերթին իրերն իրենց անունով կոչելու ու բիզնես իրականությանն օբյեկտիվ նայելու տեսանկյունից:
ՀԳ 2. Հատուկ քաղաքական ենթատեքստ փնտրողների համար ասեմ, որ քննադատությանս հետևում տեսեք միայն օբյեկտիվ ձգտում տնտեսական խնդիրներն արդյունավետ լուծելու ու այդ խդիրները ներկայացնելու ուղղությամբ:
Եթե համամիտ եք, տարածե՛նք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը