Սևանի խնդիրն այսօր ամենալուրջն է Հայաստանի համար: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Չի ընկալվում Սևանի կարևորությունը և ռիսկայնությունը: Թվում է, թե հիմա կծաղկի, կանցնի, և դա նշանակում է, որ կմաքրվի լիճը և վերջ, հանգստանում ենք: Միայն ծաղկման շրջանում անհանգստությունը մի քիչ աճում է, մի քիչ խոսում ենք, հետո մոռանում ենք: Բայց դա այդպես չէ, որովհետև իսկապես Սևանը կորցնելու ճանապարհին է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը