Նա նշեց, որ սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարությունը դրամաշնորհային ծրագիր է իրականացնում այն ընկերություններին աջակցելու համար, որոնք չեն կրճատել աշխատատեղերն ու իրենց աշխատակիցների աշխատավարձերը:
«Ըստ նախնական տվյալների՝ հարկադիր պարապուրդն այժմ տարածվել է 12 000 մարդու վրա»,- ասաց փոխվարչապետը:
«Մարտի 14-ից ամեն ինչ արել ենք, որ չլինի այնպիսի իրավիճակ, որ կորցնում ենք աշխատատեղեր։ Աշխատատեղերի պահպանման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվում և կիրականացվեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը