04 06 2020

ՀԾԿՀ-ն առաջարկում է կրճատել «Գազպրոմ Արմենիայի» աշխատավարձերը և աշխատակիցներին

ՀԾԿՀ-ն առաջարկում է կրճատել «Գազպրոմ Արմենիայի» աշխատավարձերը և աշխատակիցներին

Հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, քննարկվում էր «Գազպրոմ Արմենիայի»՝ գազի սակագինը բարձրացնելու հայտը։

Հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» սակագնի բարձրացման հայտով աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 18,9 մլրդ դրամ՝ 6954 աշխատակիցների դեպքում: Բայց ՀԾԿՀ-ն նախատեսում է, որ աշխատավարձային ֆոնդը կազմի 14,7 մլրդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում:

Կամո Սարգսյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» անհրաժեշտ շահույթը պետք է կազմի 234,65 միլիարդ դրամ, իսկ ՀԾԿՀ տվյալներով՝ 221 մլրդ դրամ. «Նախատեսվում է կորուստների կրճատում 1,62 տոկոսային կետով: Ընկերության տվյալներով՝ նյութական ծախսերը կազմում են 11,4 մլրդ դրամ, ՀԾԿՀ տվյալներով՝ 7 մլրդ դրամ: Սպառողին վաճառվող գազի միջին գինը, ՀԾԿՀ առաջարկով, նախատեսված է 266,71, ներառյալ ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից վերջնական սպառողին գազի փոխադրման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար»:



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ