03 06 2020

18-րդ միջոցառման շրջանակում մերժված դիմումներին հիմնավոր պատասխաններ են տրվում. Արթուր Մանուկյան



Այսօր՝ հունիսի 3-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն անդրադառնալով տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառմանը նշեց, որ մերժում ստացած դիմումներին տրվել են հիմնավոր բացատրություններ:

«Միգուցե կան նման դեպքեր, որ որոշ սուբյեկտներ կարծում են իրենք հանդիսանում են միջոցառման շահառու, բայց իրենց չեն ծանուցել դրա մասին, դիմում են: Եվ եթե նրանց պատկերացումներն այնպիսին են, որ պետք է օգտվեին այդ միջոցառումներից, բայց չեն օգտվել, դիմումի արդյուքնում քննվում են բոլոր հարցերը և տրվում է լրիվ հիմնավորված բացատրությունով պատասխան, թե ինչու չեն ներառվել միջոցառումների շրջանակում»,- նշեց բանախոսը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ