01 06 2020

24 ժամով կասեցվել է 30, 48 ժամով՝ 2 սննդի օբյեկտի գործունեություն

24 ժամով կասեցվել է 30, 48 ժամով՝ 2 սննդի օբյեկտի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Այսօր ՍԱՏՄ տեուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի այն պատժամիջոցը, որը պետք է կրի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե երեք տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը:

Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին:

Նշված սննդի օբյեկտներից երկուսի աշխատանքը դադարեցվել է 48 ժամով, քանի որ նրանց մոտ խախտումները կրկնվել են և դրանք հայտնաբերած ՍԱՏՄ տեսուչները համապատասխան արձանագրություններ են ներկայացրել պարետատուն. այդ օբեկտներում հաճախորդներին առաջարկվել է նարգիլե, ինչն անթույլատրելի է կորոնովիրուսի դեմ պայքարի համատեքստում:

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցների ընթացքում տնտեսվավարողներին տրվել են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ