Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում պարետ է նշանակել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լարտավամիջոցները։
Ստորագրված հրամանի համաձայն, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի պարետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանը արցախահայ Սարգիս Գալստյանին է նշանակել Ստեփանակերտի պարետ։
Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան այդ գրառումից հետո իշխանամերձ շրջանակները, Փաշինյանի թիմակից ՔՊ-ականները սկսեցին թիրախավորել Սարգիս Գալստյանին և նրա մերձավորներին, Բաքվի բանտերում գտնվող Արցախի քաղաքական նախկին ղեկավարությանը։
Ու չնայած հերքումներին, ՔՊ-ականները շարունակում էին տարածել այդ կեղծ տեղեկատվությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը