19 01 2022

Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների և հյուրատների զարգացմանն ու ծաղկմանը. Նազարյանը՝ նախարարին



Բազմաթիվ տնտեսվարողներ են դիմել ինձ՝ հասկանալու ո՞րն է կառավարության նպատակը հիմնահատակ քարուքանդ անելու այդ ոլորտը, թե ի՞նչ նպատակ են հետապնդում, եթե իրոք նպատակը համավարակի կանխումն է, ապա առաջին հերթին կարգուկանոն պետք է հաստատվեր տրանսպորտում։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Թե դա չի արվում, ուրեմն մնացածը այլ նպատակներ են հետապնդում։ Եվ բոլորը ցանկանում են հասկանալ , թե որն է ձեր սահմանափակումների իմաստը, որը քարուքանդ կանի առանց այն էլ նախկին սահմանափակումներից ուշքի չեկած ոլորտը»,-ասաց Նազարյանը։

Ի պատասխան նախարարը նշեց, թե այդ սահամնափակումներով կանխում են կորոնավիրուսի տարածումը և ցանկանում են չունենալ այնպիսի իրավիճակ, որ ստիպված լինեն գնալու համատարած լոքդաունների։

«Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների և հյուրատների  զարգացմանն  ու ծաղկմանը, ինչպես Իտալիայում և Ֆրանսիայում։ Դուք հարկ չեք համարել ուսուսմնասիրել եվրոպական փորձը»,- նկատեց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ