25 05 2020

​Նոր բացահայտում՝ մաքսանենգ ծխախոտի գործով․ Politik.am

​Նոր բացահայտում՝ մաքսանենգ ծխախոտի գործով․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս նոր բացահայտումով հանդես եկավ։ Միքայել Մինասյանը հայտնեց՝ ՀՀ-ից ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ ՀՀ-ի կողմից չճանաչված Աբխազիա. «Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով բեռնված նոր չվերթն է գնում դեպի Սոչի, այս անգամ արդեն Վորոնեժի դասերը քաղել են, սակայն մի նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, և ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրանանգները կատարել, Աբխազիայի կողքին ավելացնում են ստորակետ, Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական պրոբլեմ:

Իսկ ինչո՞ւ Աբխազիա, որովհետև Աբխազիան գտնվում է Սոչիի օդանավակայանից 1 ժամ հեռավորության վրա, փաստաթղթերում գրում են օդանավակայան Ադլեր, իսկ ապրանքը պետք է գնա Աբխազիա»,- նշեց Մինասյանը և հավելեց, որ այս կերպ նրանք ոչ միայն հայ ժողովրդին խայտառակ են անում, այլև մտցնում են պրոբլեմների մեջ ռուսների, աբխազների ու վրացիների հետ իր ընտանիքի բիզնեսի համար: 

Մինասյանի տեսանյութի ընթացքում հրապարակված փաստաթղթերից հնարավոր եղավ առավել ուշագրավ մանրամասներ ճշտել։ Ծխախոտը Հայաստանից Ռուսաստան է ուղարկել «Ռոմկար» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրել է Ռոման Վանիկի Կարապետյանը 2016 թվականին (պետական գրանցում), բայց հետագայում նա դադարեցրել է մասնակցությունը իր իսկ հիմնադրած ընկերությունում։ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամից տեղեկանում ենք, որ «Ռոմկար» ընկերությունը դրոշմանիշային վճար վճարել է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը։ Այսինքն ստացվում է, որ «Ռոմկար« ընկերությունը իշխանափոխությունից անմիջապես հետո դադարեցրել է իր գործունեությունը, իսկ եթե չի դադարեցրել, ապա աշխատակիցներ չի ունեցել և հարկեր չի վճարել։ Հիշեցնենք, որ դրոշմանիշային վճար վճարում են Հայաստանում գործող բոլոր կազմակերպությունները, ամեն աշխատակցի համար 1000 դրամ (հղումը այստեղ)

 

Առավել հետաքրքիր է, թե ի՞նչ ընկերություն է եղել մաքսանենք բեռը ստացողը։ Ինչպես Մինասյանի տեսաուղերձում հրապարակված փաստաթղթից է հասկանալի դառնում բեռը ստացել է ռուսական «Ցերիստել» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հայկական «Ռոմկար» ընկերության հետ կնքել է №100127 պայմանագիրը 07․03․ 2020-ին։ Սա այն դեպքում, երբ ՌԴ օրենքների համաձայն «Ցերիստել» ՍՊԸ-ն իր գործունեությունը դադարեցրել է մարտի 5-ին, այսինքն պայմանագրի կնքման պահին նշված ընկերությունը գոյություն չի ունեցել (տեղեկատվության պաշտոնական աղբյուրը այստեղ

Ստացվում է, որ Հայաստանին մաքսանենգ ծխախոտը Ռուսաստան ուղարկել է գրանցված, բայց փաստացի չգործող ընկերություն, իսկ բեռը ընդունողը եղել է պայմանագրի կնքման պահին արդեն գոյություն չունեցող կազմակերպություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ