Արտակարգ նիստ։ Համավարակի պայմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է աշխատանքների բնականոն և արտակարգ ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մ-5, Երևան – Արմավիր – հայ-թուրքական սահման և Մ-7, Սպիտակ – Գյումրի – հայ-թուրքական սահման միջպետական ավտոճանապարհների ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցութային հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ Կառավարական 3-րդ շենքի բակում»,-գրել է Պապիկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը