Կառավարության նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին. քննարկվել են նվազագույնը 100 օբյեկտի նախագծման և շինարարությանը վերաբերող հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«743,7 մլն դրամ է տրամադրվել ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանները բարելավելու համար:
3 մլրդ դրամ է հատկացվել աղետի գոտու 229 ընտանիքի բնակարային խնդիրը լուծելու համար. 216 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն, իսկ 13 ընտանիքի կտրամադրվի բնակարանի գնման վկայական:
Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը, որի շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները:
Անդրադարձ է կատարվել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովմանը»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը