Երեկ ԱԺ-ն ընդունեց Միքայել Մելքումյանի և կառավարության համատեղ ներկայացրած օրինագիծը, որով հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի տույժը 0.075 տոկոսից դարձրեցինք 0.04 տոկոս, այսինքն կիսով չափ նվազեցվեց տույժի գումարը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Բացի այդ, ըստ նրա, գույքի արգելանքի կիրառման պարագայում 500 հազար դրամի շեմը բարձրացվեք երեք անգամ և սահմանվեց 1,5 մլն դրամ:
Անանյանի խոսքով, ՊԵԿ-ի կողմից սահմանված է մի շեմ՝ 200 հազար դրամ, որը գերազանցելու պարագայում հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ: Նաև սահմանված է գույքի արգելանքի շոեմ՝ 500 հազար դրամ: Այսինքն եթե հարկ վճարողն ունի չվճարված հարկ, որը չի վերազանցում 200 հազար դրամը, ապա չի հարուցվում գանձման վարչական վարույթ, և եթե չի գերազանցում 500 հազար դրամը, ապա գույքի բռնագանձում չի իրականացվում: Հիմա այդ 500 հազար դրամը դառնում է 1,5 մլն դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը