«Հանրային տրանսպորտն ամենառիսկային փոխադրամիջոցն է համարվում, և այս պարագայում դրանց աշխատելու թույլատրումը լրացուցիչ ռիսկեր կառաջացնի: Վերջիններիս գործունեությունը դադարեցված է, և պետք է հաշվի առնել, որ տեղաշարժի վերաբերյալ սահմանափակումներ կան, ինչը նաև ենթադրում է, որ պետք է արգելվի հանրային տրանսպորտի օգտագործումը»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ արդյոք աջակցություն կստանան երթուղային տրանսպորտի վարորդները և երբ կվերսկսվի աշխատանքը, որպեսզի քաղաքացիները կարողանան հասնել աշխատանքի։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը