27 09 2024

Հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսում

Հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, երթուղային ավտոբուսից ծուխ է նկատվում:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում: Տուժածներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ