ՀՀ կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած 280 մլն դոլարը կուղղի նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ-ին տրամադրում է աջակցություն, որի ծավալը կազմում է 206 մլն հատուկ փոխառության իրավունք, որը դոլարային արտահայտությամբ կազմում է 280 մլն ԱՄՆ դոլար։ Այս միջոցները հասանելի են մեր կառավարությանը, քանի որ մենք շարունակաբար բարելավել ենք գործարար միջավայրը և ապահովել ենք ներդրումների պաշտպանությունը, ինչպես նաև բարեփոխումներ են իրականացրել։ Արդյունքում, միջազգային հանրության մոտ վստահություն է ձևավորվել, որ Հայաստանի Հանրապետությունն այս միջոցներն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանը»,- նշեց Ավանեսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը