ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտ ամսին արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Արտաժույթի շուկայի վրա էական ազդեցություն ունեցավ նաև կենտրոնական բանկի մարտի 16-ին և 17-ին իրականացրած մոտ 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման սվոպ գործառնությունները։
Այնուհետև, ԿԲ-ն մարտ 23-ին՝ 30 մլն ԱՄՆ դոլար, իսկ 31-ին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի արտաժույթ վաճառեց շուկայում, ինչը թույլ տվեց թուլացնել դրամի սրընթաց անկումը։
Այսինքն՝ միայն մարտ ամսին ԿԲ-ն շուրջ 122 մլն ԱՄՆ դոլարով նվազեցրել է արտաժութային պահուստները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար։
Եվ հիմա լրիվ անտեղի է, որպես ֆինանսական ձեռքբերում, նշել, որ ԿԲ-ն 8,1 ԱՄՆ դոլար է գնել արտաժույթի շուկայից»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել ու նշել՝ որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը