«Քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ պետությունը միջամտել է նրանց տնտեսական գործունեությանը և դադարեցրել մի շարք ընկերությունների գործունեությունը։ Պատկերացնենք Չարենցավանից Երևան եկած մի կնոջ, որը սրճարանում մատուցողուհի է աշխատում: Նա վարձը վճարելու, կոմունալները և վարկերը վճարելու խնդիր ունի: Այսինքն՝ այս խնդիրները կան, և մի մարդու մասին չէ խոսքը: Սա հազարավոր մարդկանց մասին է: Մենք պետությանը կոչ ենք արել, որ ֆինանասական աջակցություն տրամադրի մեր այն քաղաքացիներին, որոնք աշխատում են խոցելի ոլորտներում: Սա նոր հեծանիվ հորինել չէ, պետությունն ունի ռեզերվներ և պետք է աջակցի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է բիզնեսին 0 տոկոսով վարկերի տրամադրմանը, Էդմոն Մարուքյանն ասաց․ «Վտանգ կա, որ բանկերը զրո տոկոսով վարկերը կտան իրենց մտերիմ գործարարներին, վերջիններս էլ իրենց բարձր տոկոսով վարկերը կմարեն և արդյունքում զրո տոկոսով վարկ կունենան: Այսինքն՝ դրամական միջոցները չեն հասնի իսկապես տուժած քաղաքացիներին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը