Հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
«Այսինքն մեկ տոննան 2018 թվականի մեկ ամսվա ընթացքում ներմուծվում էր 19/2 տասնորդական հազար տոննա, 2019 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին մեկ ամսվա ընթացքում ներմուծվել է 16/8 տասնորդական հազար տոննա։ Հայակական արտադրության ծավալը ներկայիս դրությամբ որոշակի անկում են ապրել, սակայն մեր մոտ ներակայիս դրությամբ գործում է երկու խոշոր ընկերություն, որոնցից մեկը ծավալները աճ է գրանցել։ Ներկայիս դրությամբ այս նախագիծն առաջարկում է, որ այս պաշտպանական միջոցը երկարաձգվի մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց փոխնախարարը և ներկայացրեց օրենսդրական փոփոխություն։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը