19 03 2020

Շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք. Նիկոլ Փաշինյան



Պարենային ապահովվածության առումով մենք խնդիրներ չունենք։ Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ձեռքիս տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք, օրինակ՝ երեկ չէ առաջին օրվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք։ Բայց միաժամանակ, իմ ձեռքի տակ տեղականք է, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ և այդպես շարունակ»,-նշեց վարչապետը։

Նա նաև ընդգծեց, որ լիարժեք ապահովված ենք բենզինով ու դիզելային վառելիքով, որոնք հիմա էլ ներմուծվում են:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ շարունակելով պաշարների թեման ասաց, որ բենզինի առնվազն 3 ամսվա պաշար կա երկրում:

«Մենք նաև բժշկական սպիրտի օրական արտադրության ծավալ ունենք՝12,760 լիտր, որը վերամշակվում է և արդյունքում  ստացվում է  մետ 11 տոննա: Այն օգտագործվում է երկու նպատակով՝ ախտահանիչ նյութերի արտադրության և որպես բժշկական սպիրտ: Նաև ցորենի մեծածավալ պաշար ունենք, որից ստացվում է ալյուրը, այսինքն՝ ալյուրի և ցորենի մասով ևս կարող ենք հանգիստ լինել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ