Իրանը և Չինաստանը ՀՀ արտաքին առևտրի ընդհանուր ծավալների մեջ կազմում են մոտ 9 տոկոս, և իրենց բաժին է ընկնում տարեկան շուրջ 580 մլն ԱՄՆ դոլար շրջանառություն, հետևաբար, այս երկրների կորոնավիրուսով վարակվածությունը կարող է մատակարարման խզումներ ստեղծել, այդ երևույթներն արդեն նկատելի են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մասին, ասաց ՀՀ գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
«Կարող են գործող պայմանագրեր դադարեցվել, նոր պայմանագրեր չեն կնքվի և դա կարող է ՀՀ տնտեսությանը մատակարարման մասով խոչընդոտել, քանի որ վերոնշյալ գումարի շուրջ 85 տոկոսը ներմուծմանն է վերաբերում։ Այս երկրները Հայաստանի համար կրիտիկական են նաև այն պատճառով, որ նրանք էժան ապրանքներ մատակարարող երկրներ են։ Քանի որ Հայաստանն ու աղքատության և գործազրկության խնդիրներ, որոնք շարունակում են մնալ և միկրոբիզնեսի շատ ներկայացուցիչներ իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են այդ երկրներից ներմուծած ապրանքները վերավաճառելով, ապա տնտեսական առումով դա կարող է ունենալ էական նշանակություն», - ասաց Գագիկ Մակարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը