05 03 2020

2012թ․ 7․6 տոկոսը «տկար» է, իսկ 2019թ, 7․8-ը՝ «փայլուն»․ «Դեժավյու»

2012թ․ 7․6 տոկոսը «տկար» է, իսկ 2019թ, 7․8-ը՝ «փայլուն»․ «Դեժավյու»

«Դեժավյու» էջը գրում է․

«2012 թ-ի հոկտեմբերի 20-ին «Հայկական ժամանակ»-ում հրապարակած «Տկար» ցուցանիշներ» լուրով գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի` տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7.6 տոկոս։ Ուշագրավ է, որ այս տարվա սեպտեմբերին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, ՏԱՑ աճը եղել է ընդամենը 4.4 տոկոս, ինչը ամենացածրն է այս տարվա անցած ամիսներին։ Արդյունաբերության աճը, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է ընդամենը 0.3 տոկոս, որը նույնպես ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։ Մասնավորապես, առաջին 8 ամիսներին արդյունաբերության աճի ամսական ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, երբեք ցածր չի եղել 6 տոկոսից։ Եւս շատ ուշագրավ մի ցուցանիշ. այս տարվա սեպտեմբերի արտահանման ծավալները մոտ 25 տոկոսով նվազել են անցած սեպտեմբերի համեմատ»։

Այս ամենը «տկար» որակած լրագրողը հիմա վարչապետ է և օրեր առաջ գրել է, թե 2019-ի տնտեսական արդյունքը «փայլուն» է, իբր, կան նախադրյալներ` 2020-ին 8-9% տնտեսական աճ ապահովելու համար: Լրագրող Փաշինյանը հավերժ թերահավատ է եղել ՎԿ վերանվանված ԱՎԾ-ի նույն նախագահի հայտնած թվերի նկատմամբ, իսկ վարչապետ դառնալուց հետո հիմնավում է դրանց վրա։

Պատճառը հայտնի է. հիմա ի՛նքն է որոշում` ինչ թվեր նկարել։ Կյանքի ներկա վիճակն ու այն արտացոլած ցուցանիշերը հենց այդ պատճառով են խիստ տարբեր։ Բայց ամեն ինչ նկարել անհնար է, և նա ստիպված է խոստովանել` գյուղատնտեսությունը ռեցեսիոն փուլում է և ոլորտի համախառն արտարդրանքի ծավալը նվազել է 4,2 %-ով: Ու թեև օրվա վարչապետը գրել է, թե 2019-ին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,8%-ով և այն 2008-ից ի վեր ամենաբարձրն է, ստացվում է որ անգամ նկարված վիճակագրությամբ «տկար»-ի ու «փայլուն»-ի միջև տարբերությունն ընդամենը 0,2% է։ Հենց սա՛ է օրվա վարչապետի խոստացած տնտեսական հեղափոխությունը։ Շատ ուշագրավ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ