27 02 2020

Դեռևս չկան հստակ ժամկետներ, թե երբ կսկսեն գործել ԱՏ գոտիները. Բաբկեն Հարությունյան

Դեռևս չկան հստակ ժամկետներ, թե երբ կսկսեն գործել ԱՏ գոտիները. Բաբկեն Հարությունյան

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեղրիի ԱՏԳ-ի մասով նախարարությունը տեղեկացնում է, որ տնտեսական գործունեություն չի իրականացվում մի շարք պատճառներով. առկա են որոշակի խնդիրներ՝ կապված ԱՏԳ հարակից հողատարածքների, ԱՏԳ մուտք-ելք ընթացակարգերի և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերության և շինարարական կազմակերպության միջև առկա անհամաձայնության հետ։ Վերոնշյալ խնդիրները գտնվում են լուծման փուլում, և դրանց վերջնական լուծման արդյունքում առավել որոշակի կդառնա ԱՏԳ գործարկման հստակ ժամանակացույցը։

Գյումրու ԱՏԳ մասով նշված է՝ Կառավարության համապատասխան որոշումը՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությանն ազատ տնտեսական գոտի ճանաչելու նպատակով, ընդունվել է, և ներկայումս ընկերության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա իրականացվում են Ընկերության հետ կնքվելիք պայմանագրի դրույթների վերաբերյալ քննարկումներ, և դրա կնքումից հետո հստակորեն կարձանագրվեն ԱՏԳ գործարկման ժամկետները։

Ստացված պատասխանից ակնհայտ է դառնում, որ դեռևս չկան հստակ ժամկետներ, թե երբ կսկսեն գործել ԱՏԳ-ները, որոնք մեծ հնարավորություններ կստեղծեն երկրի զարգացման համար, և որ տնտեսական հեղափոխության հազար անգամ մեկնարկ տված կառավարությունը 1,5 տարի է չի կարողանում կարգավորել Մեղրիի ԱՏԳ խնդիրները։ Մինչդեռ չկատարած աշխատանքի համար կառավարության անդամները ինքնապարգևատրվում են աստղաբաշխական թվերով։ Դմփ, դմփ, հու...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ