Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկրի թիվ մեկ մանիպուլյատորը, ով համատեղության կարգով նաև վարչապետն է, այսօր ևս փորձեց հասարակությանը խաբել` զուգահեռ մեղադրելով ընդդիմությանը։ Անդրադառնալով արցախյան բանակցությունների բովանդակությանը` մանիպուլյատորը հայտարարեց, թե ընդդիմությունն իրեն մեղադրում է բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանելու մեջ, մինչդեռ նախկին նախագահները նույնպես իրենց պաշտոնավարման ժամանակ պաշտպանել են այդ սկզբունքը, իսկը ինքը Արցախյան հիմնախնդիրը համարում է, ոչ թե տարածքային, այլ իրավական հարց։ Իր խոսքում մանիպուլյատորը, անդրադարձավ նախկին նախագահների վարած բանակցությունների սկզբունքներին`նշելով, թե Քոչարյանն ու Սարգսյանը բանակացել են և օգտագործեց《այդ թվում տարածքային ամբողջականության հարգման շուրջ》 արտահայտությունը` այդպիսով թյուր կարծիք ստեղծելով, թե իբր նախկին նախագահները Արցախի ինքնորոշման իրավունքը հավասարության մեջ չեն դրել տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, այլ միայն բանակցել են տարածքային ամբողջականության առաջնահերթության շուրջ։
Պարզ հարց է առաջանում. Լավ իմանալով, թե ինչ են բանակցել Քոչարյանն ու Սարգսյանը, իմանալով բանակցային փաստաթղթերի զգալի մասի գաղտնազերծված լինելու մասին, ի դեպ դրանք մամուլում առկա են, Նիկոլը ինչու՞ է մանիպուլացնում հասարակությանը, պատասխանն ակնհայտ է` միայն մանիպուլացնելով, խճճելով և խաբկանք բառախաղերով է հնարավոր սեփական ձախողումները բարդել 《նախկինների》վրա և մի փոքր էլ երկարացնել սեփական անփառունակ իշխանության վախճանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը