«Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսուհետ Զատուլինը, որ կամ եթե շարունակի ռուսական մեդիա հարթակներում, և ոչ միայն մեդիա, ակտիվորեն ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը, իսկ նրա ընդդիմախոսները հարցնեն, թե՞ որ Հայաստանի, էն որ քեզ համարում է անցակալի անձ և նույնիսկ թույլ չի տալի՞ս մուտք գործել։ Ինչ պետք է պաստասխանի Զատուլինը կամ պատաախանից հետո ինչպե՞ս կընդունի ռուսական հանրությունը նրա խոսքերը։
Չմոռանանք, որ Զատուլինին մերժելով` մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ և նմանատիպ ուղղություններով հանձնաժողովի նախագահին։
Ռուսաստանում հայկական կողմի շահերը պաշտպանողների քանակն ու որակը Նիկոլենք համ ծայրաստիճան քչացրել են, համ էլ ուզում են Ռուսաստանից աջակցություն ունենալ։
Զատուլինը, ի տարբերության շատ ավելի բարձրաստիճան մի շարք ռուսական այլ պաշտոնյաների, Հայաստանի հետ հարաբերությունները և Հայաստանի դերը ամբողջությամբ չի պայմանավորում Նիկոլենց իշխանություն լինելու հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը