«11 ամիսներում արտահանումն աճել է 9 տոկոսով։ Կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխատատոինը՝ 9 տոկոսով, պղնձի խտանյութերը՝ 16,8 տոկոսով, անմշակ ոսկին՝ 31, շոկոլադի արտահանումը՝ 14,6 տոկոսով, մրգային գինիները՝ 75 տոկոսով խաղողի գինիները՝ 26 տոկոսով եւ ոսկեգործական իրերը՝ 19 տոկոսով»,- 2019 թվականն ամփոփող ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը նշեց, որ իրենց կանխատեսմամբ տարվա կտրվածքով արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը