20 12 2019

Ֆինանսական աջակցություն՝ սկսնակ ձեռնարկատերերին. Նաիրա Մարգարյան



Էկոնոմիկայի նախարարությունը նոր ծրագրեր է մշակել սկսնակ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են նոր բիզնես ստեղծել: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: Նա ընդգծեց, որ ամենակարևորը գիտելիքների հարթակն է, և այժմ ստեղծվել է isc.am կայքը, որտեղ գործարարները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը բիզնես հիմնելու համար:

«Սրանք ծրագրեր են, որոնք սկզբում սկսնակ գործարարներին զինում են գիտելիքներով, կարողություններով, որից հետո իրենք կարող են մշակել իրենց բիզնես ծրագրեր»,- նշեց փոխնախարարը:

Ասուլիսի ժամանակ Նաիրա Մարգարյանն անդրադարձավ նաև ֆինանասական աջակցությանը և ընդգծեց. «Ֆինանսական աջակցությունը տրամադրում ենք վարկային երաշխավորության տեսքով: Պարզ է, որ սկսնակներին բանկերը շատ դժվեր են տրամադրում վարկեր, որովհետև չկա գրավ, չկա վստահություն, նախորդ տարիների հաշավարկներ, ֆիանանսական հաշվետվություններ: Հետևաբար գալիս է հեղինակավոր երաշխավորի կարիքը, և հենց դա է, որ մենք անում ենք մեր ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: Վարկերը տրամադրվում են 10 տոկոսով, 5 տարի մարման ժամկետով»:

                                                                                       

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ