24News-ը գրում է.
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված կոռուպցիոն չարաշահումների գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։
«Դատարանն ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։ Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1ամսով»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել էին նաև ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, ով կալանավորվել է 2 ամիս ժամկետով:
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Yerevan.Today-ին հայտնել էր, որ Անի Գևորգյանի գործով Քննչական կոմիտեն տեղեկատվություն չի տրամադրում՝ ելնելով նախաքննության շահերից:
Yerevan.Today-ը թեմայի շուրջ հարցախույզ էր արել Երևանում՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումը, թե ըստ իրենց, Հայաստանի իշխանությունները ներգրավվա՞ծ են կոռուպցիոն սխեմաներում, թե՝ ոչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը