ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Սուրեն Պապիկյանը նշեց, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա` բանակցելու գործընկերների հետ, որտեղ քննարկելու են Վերին Լարսի թեման։ Բանակցությունների շարունակությունը սպասվում է նոյեմբերի 18-21-ը Մոսկվայում՝ «Տրանսպորտային շաբաթ» միջոցառմանը։
Պապիկյանը նաև ասաց, որ բանակցությունների ընթացքում 2 լաստանավ ունենալու հետաքրքրվածություն են հայտնել: «Այժմ նման հնարավորություն ընձեռված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով այն մեզ տրամադրելու հարցը»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ «գնդակը գործընկերների դաշտում է», պետք է պատասխանեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը