«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման հարցերը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքը բարեկարգելու համար։Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Օլեգ Բելոզյորովը նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է պայմանագրով սահմանված բոլոր պարտավորվածությունները․ 11 տարում Հայաստանի երկաթուղիներում ավելի քան 120,1 մլրդ դրամի ներդրում է կատարվել։
««Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքի արդյունավետությունը բարձր է։ Հետագա առաջընթացն անհնարին է առանց փոխըմռնման և աջակցության ՀՀ-ի կողմից։ Մեր առաջ դրված խնդիրները կարող ենք լուծել միայն համատեղ սկզբունքով»,- ասել է ռուս պաշտոնյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը