«Մենք պետք է կարողանանք ապհովել կանանց համար աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղելիության հարցը, բնակարանային ապահովումը մարզերում, քաղաքներում: Պետք է կարողանանք զբաղվածության խնդիր լուծել, տնտեսական ակտիվությունը կարողանանք ապահովել: Շատ կարևոր են ցերեկային և խնամքի ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, որպեսզի բոլոր բնակավայրերում դա լինի: Մենք կարևորում ենք ներգաղթը, որովհետև միայն ՀՀ-ում ապրող բնակչությունը նման աճ չի կարող ցույց տալ: Նաև կարևորում եմ առողջապահական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են անպտղության դեմ պայքարին: Սրանք համալիր խումբ է, որոնց ուղղությամբ բոլորը պետք է աշխատեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու խոստումներին։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը