Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրում է
«Ինչպես հայտնի է, մարզպետը (խմբ․՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան) հայտարարել էր, որ Որոտան-Արփա թունելով Սևան ջուր չի մտնում։
Հայրենակիցներ, պատկերացնում եք պատերազմի, "մութ ու ցուրտ տարիներին" 1 րոպե անգամ չի դադարեցվել Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելների շինարարությունը, շահագործման են հանձնվել 3 կամուրջներ. Աշտարակ, Դավիթաշեն (սրանց շինարարությունը սկսվել էր դեռևս սովետական տարիներին), Մեղրի (նախագծել և կառուցել ենք 1 տարում), Սարսանգ-Ստեփանակերտ էլեկտրագիծը, համարյա ավատել ենք Իրանի հետ կապող էլեկտրագիծը, ատոմակայան, ռազմական գործարաններ, զորակայաններ և այլն։ Ներկայումս ոչ մի նման շինարարություն ՀՀ-ում չկա։ Կառուցվում է սոսկ ՍՍ-ի օրոք սկսված Հյուսիս-Հարավը։ Այն էլ այն տեղամասում որը առաջնահերթ չէ (պետք էր միջոցներն ուղղել Սյունիքի հատվածի վրա, ինչը "ժողովրդական" իշխանությունը չարեց)։ Հիմա, եղբայր, մարզպետ, թե նախարար գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրը Ադրբեջանի փոխարեն Սևան գնա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը