15 08 2024

Հայկական կողմի խոստովանությամբ՝ շուրջ 400 քառ. կմ հայկական տարածք թշնամուն է հանձնվել. Հրանտ Բագրատյան

Հայկական կողմի խոստովանությամբ՝  շուրջ 400 քառ. կմ հայկական տարածք թշնամուն է հանձնվել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ, այսօր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են 2020-ին Գորիս-Կապան-Ճակատեն ադրբեջանցիների կողմից փակված հայկական ճանապարհին։ Լավ է, որ վերջապես հիշեցիք։ Բայց աղավաղված, առանց վերլուծելու։ Նախ, այդ ճանապարհը Ադրբեջանի տարածք է ճանաչվել 2020թ դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ։

Այն ստորագրել են Հայաստանը և Ադրբեջանը (ստորագրվել է ՊՆ-եր Հարությունյանի և Հասանովի կողմից)։ Հայկական կողմի խոստովանությամբ, այդ շուրջ 400 քառ. կմ հայկական տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառնում էր գրավել Գորիսը։ Բնականաբար ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դոբրոն։ Ռուսները պիտի վերահսկեին երթևեկությունն արդեն Ադրբեջան ճանաչված հայկական ճանապարհին։ Սակայն Ադրբեջանը արդեն 2021-ի գարնանը փակեց ճանապարհը՝ ասելով, որ այն փակ կլինի քանի դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոստացած անխափան ճանապարհը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան չի տրամադրվել։

Ռուսներն անելիքից զրկվեցին, իսկ 2024-ի սկզբներին Հայաստանը խնդրեց նրանց լքել տարածքը։ Տարօրինակ է, որ այդ օրերին (2020-ի վերջ) դեպքի վայր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Ա. Թաթոյանը վերը նշված հանցագործության մասին ծպտուն չհանեցին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ